Skip to content

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
2019

Հայտերի ընդունումն ավարտվեց

Նոյեմբերի 23-ին ավարտվեց «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019»-ի հայտերի ընդունումը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 23-ը հայտարարել էր «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի հայտերի ընդունման մասին:

Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

1. Երիտասարդ բժիշկ,

2. Երիտասարդ բնապահպան,

3. Երիտասարդ գյուղատնտես,

4. Երիտասարդ գիտնական,

5. Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ,

6. Հայրենիքի երիտասարդ պաշտպան,

7. Երիտասարդական աշխատող,

8. Երիտասարդ մարզիկ,

9. Երիտասարդ հայրենադարձ,

10. Երիտասարդ գործարար,

11. Տարվա երիտասարդ:

Հայտերն ընդունվեցին առցանց մինչև ս. թ. նոյեմբերի 23-ը ներառյալ։ Առցանց հայտերը կարող էին լրացնել յուրաքանչյուր անձ առաջարկելով 2019 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լիներ երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում: